00:37 16 մայիսի, 2021Ֆուտբոլի Իտալիայի առաջնության նախավերջին՝ 37-րդ տուրում «Ռոման» Հենրիխ Մխիթարյանի գոլի օգնությամբ 2:0 հաշվով հաղթեց «Լացիոյին», որին առաջին շրջանում պարտվել էր խոշոր հաշվով (0:3):
Հռոմի դերբիի առաջին խաղակեսն անցնում էր հավասար պայքարում: Հայաստանի ազգային հավաքականի ավագը խաղի հաշիվը բացեց 42-րդ րոպեին (տեսանյութ): Դա 32-ամյա Մխիթարյանի 12-րդ գոլն էր Իտալիայի ընթացիկ առաջնությունում, որտեղ նա դարձել է նաև 11 գոլային փոխանցման հեղինակ: Եվրոպայի թոփ-5 առաջնություններում (Անգլիա, Իսպանիա, Իտալիա, Գերմանիա, Ֆրանսիա) նա սահմանեց անձնական ռեկորդ՝ առաջին անգամ 12 գոլ խփելով մեկ մրցաշրջանում:
«Ռոմայի» երկրորդ գոլը 78-րդ րոպեին խփեց փոխարինման դուրս եկած իսպանացի կիսապաշտպան Պեդրո Ռոդրիգեսը:
Հենրիխ Մխիթարյանը հանդես եկավ առանց փոխարինման և գոլի հեղինակ դարձավ երրորդ խաղում անընդմեջ: A Սերիայի նախորդ 2 տուրերում նա աչքի էր ընկել նաև «Կրոտոնեի» (5:0) ու «Ինտերի» դեմ խաղերում (1:3):
«Ռոման» 61 միավորով 7-րդ տեղում է, իսկ 67 միավոր հավաքած «Լացիոն» 6-րդն է:
Իտալիայի առաջնություն, 37-րդ տուր
«Ռոմա» - «Լացիո»՝ 2:0 (տեսանյութ)
Հենրիխ Մխիթարյան, 42, Պեդրո Ռոդրիգես, 78
Հեռացում՝ Ֆեդերիկո Աչերբի, 88 («Լացիո»)
— AS Roma English (@ASRomaEN) May 15, 2021
#ASRoma #RomaLazio pic.twitter.com/RXniQXW8I5
12 + 3 - Henrikh #Mkhitaryan has scored 12 Serie A goals this season, a record for him in a single campaign in the top-5 European leagues; he has also found the net in three consecutive matches for the first time among Serie A, Premier League and Bundesliga. Artist.#RomaLazio pic.twitter.com/NxWHL03zIb
— OptaPaolo (@OptaPaolo) May 15, 2021
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.