Հենրիխ Մխիթարյանն անձնական ռեկորդ սահմանեց Եվրոպայի թոփ-5 լիգաներում (ֆոտո)

00:00   16 մայիսի, 2021

«Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, գոլի հեղինակ դառնալով «Լացիոյի» դեմ Իտալիայի առաջնության նախավերջին՝ 37-րդ տուրի խաղում (տեսանյութ), սահմանել է անձնական ռեկորդ:

Դա Հայաստանի ազգային հավաքականի ավագի 12-րդ գոլն էր Իտալիայի ընթացիկ առաջնությունում, որտեղ նա դարձել է նաև 11 գոլային փոխանցման հեղինակ: Եվրոպայի թոփ-5 առաջնություններում (Անգլիա, Իսպանիա, Իտալիա, Գերմանիա, Ֆրանսիա) 32-ամյա Մխիթարյանն առաջին անգամ է 12 գոլ խփում մեկ մրցաշրջանում, հայտնում է Opta-ն:

Մխիթարյանը 2020 թվականի սեպտեմբերին Լոնդոնի «Արսենալից» է տեղափոխվել «Ռոմա», որի հետ նրա գործող պայմանագիրը նախատեսված է մինչև հունիսի 30-ը: 

Հայաստանի հավաքականի ավագը նախկինում հանդես է եկել նաև Երևանի «Փյունիկում» (2006-2009), Դոնեցկի «Մետալուրգում» (2009-2010), Դոնեցկի «Շախտյորում» (2010-2013), Դորտմունդի «Բորուսիայում» (2013-2016) և անգլիական «Մանչեսթեր Յունայթեդում» (2016-2018):



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։