«Ռոմայի» մեկնարկային կազմը «Լացիոյի» դեմ խաղում (ֆոտո)

21:49   15 մայիսի, 2021

Հայտնի է «Ռոմայի» մեկնարկային կազմը «Լացիոյի» դեմ Իտալիայի առաջնության նախավերջին՝ 37-րդ տուրի խաղում: Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խաղը կսկսի մեկնարկային րոպեներից:

«Ռոմա» (4-2-3-1). Ֆուզատո, Կարսդորպ, Մանչինի, Իբանյես, Պերես, Դարբո, Կրիստանտե, Պելեգրինի, Մխիթարյան, Էլ Շարավի, Ջեկո։

Հռոմի դերբին տեղի կունենա մայիսի 15-ին Հռոմի «Օլիմպիկո» ստադիոնում և կսկսվի Երևանի ժամանակով 22:45-ին: Մեկ հանդիպում պակաս անցկացրած «Լացիոն» 67 միավորով 6-րդ տեղում է, իսկ «Ռոման» 58 միավորով 7-րդն է:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։