Բրունու Ֆերնանդեշը գերազանցեց Լեմպարդի ռեկորդը

18:45   14 մայիսի, 2021

«Մանչեսթեր Յունայթեդի» պորտուգալացի կիսապաշտպան Բրունու Ֆերնանդեշը «Լիվերպուլի» դեմ Անգլիայի առաջնության 34-րդ տուրի խաղում (2:4) խփած գոլի արդյունքում սահմանել է ռեկորդ:

Այս մրցաշրջանում դա «Մանչեսթեր Յունայթեդում» 26-ամյա պորտուգալացու 28-րդ գոլն էր բոլոր մրցաշարերում: Ֆերնանդեշը գերազանցել է Պրեմիեր լիգայի մեկ մրցաշրջանում կիսապաշտպանների արդյունավետության ռեկորդը, որը պատկանում էր Ֆրենկ Լեմպարդին: 2009/10թթ. մրցաշրջանում անգլիացի կիսապաշտպանը Լոնդոնի «Չելսիի» կազմում խփել էր 27 գոլ, հայտնում է Opta-ն:

Հիշեցնենք, որ այդ հաղթանակից հետո «Լիվերպուլը» (35 խաղ) 60 միավորով բարձրացավ 5-րդ տեղ և 4 միավոր է հետ չորրորդ տեղում ընթացող «Չելսիից» (36 խաղ)։ Երկրորդ տեղում գտնվող «Մանչեսթեր Յունայթեդն» (36 խաղ) ունի 70 միավոր ու 4 միավոր է առաջ երրորդ տեղը զբաղեցնող «Լեսթեր Սիթիից» (36 խաղ)։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։