«Բավարիայի» խաղացողը գեյ ֆուտբոլիստներին կոչ է արել կատարել քամինգ-աութ

10:10   14 մայիսի, 2021

Մյունխենի «Բավարիայի» և Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Լեոն Գորեցկան ոչ ավանդական սեռական կողմնորոշմամբ ֆուտբոլիստներին կոչ է արել քամինգ-աութ կատարել:

«Կարծում եմ՝ ֆուտբոլիստի քամինգ-աութը ճանապարհ կբացի շատ մարդկանց համար, որոնք ստիպված չեն լինի թաքցնել իրենց սեռական կողմնորոշումը: Որպես ակումբ, թիմ, երկրպագու ու հասարակություն՝ մենք պետք է քաջալերենք քամինգ-աութ կատարած խաղացողներին, և նրանց դատենք իրենց խաղով, այլ ոչ թե սեռական կողմնորոշման համար»,- Գորեցկայի խոսքը մեջբերում է StN-ը:

Այս մրցաշրջանում 26-ամյա Գորեցկան «Բավարիայի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 32 հանդիպում, դարձել 8 գոլի ու 9 գոլային փոխանցման հեղինակ:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։