«Բարսելոնան» պայմանավորվել է Ագուերոյի ու Դեպայի հետ

09:45   14 մայիսի, 2021

Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» արգենտինացի հարձակվող Սերխիո Ագուերոն մոտ է կատալոնական «Բարսելոնա» տեղափոխվելուն:

Sport.es-ի համաձայն՝ 32-ամյա Ագուերոն «Բարսելոնայի» ֆուտբոլիստ կդառնա հունիսի 1-ին և կկնքի 2 տարվա պայմանագիր: «Մանչեսթեր Սիթիի» հետ արգենտինացու գործող պայմանագրի ժամկետը լրանում է այս մրցաշրջանի վերջում, ինչը նշանակում է, որ նա ազատ գործակալի կարգավիճակում կմիանա կատալոնական ակումբին: Ագուերոն 2011-ին Մադրիդի «Աթլետիկոյից» է տեղափոխվել «Մանչեսթեր Սիթի» և դարձել անգլիական ակումբի պատմության լավագույն ռմբարկուն է ու ամենաշատ տիտղոս նվաճած ֆուտբոլիստը (15 տիտղոս):

Marca-ն գրում է, որ «Բարսելոնան» փոխհամաձայնության է եկել ֆրանսիական «Լիոնի» հոլանդացի հարձակվող Մեմֆիս Դեպայի տեղափոխության հարցում: 27-ամյա ֆուտբոլիստը պատրաստ է նվազեցնել ֆինանսական պահանջները, եթե կատալոնական ակումբի գլխավոր մարզիչը մնա Ռոնալդ Կումանը: Դեպայը հոլանդացի մասնագետի հետ աշխատել է Հոլանդիայի հավաքականում:

Հոլանդացի հարձակվողի գործող պայմանագրի ժամկետը լրանում է այս տարվա հունիսի 30-ին: Ֆրանսիայի ընթացիկ առաջնությունում նա մասնակցել է 35 խաղի և խփել 19 գոլ:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։