Գվարդիոլա. Ինձ հիացնում են Կլոպն ու Անչելոտին, շնորհակալ եմ նրանց

22:23   13 մայիսի, 2021

Անգլիայի նորընծա չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» կատալոնացի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան շնորհակալություն է հայտնել «Լիվերպուլի» գերմանացի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպին եւ Լիվերպուլի «Էվերտոնի» իտալացի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիին չեմպիոնության առթիվ առաջիններից շնորհավորելու համար։

«Շատ եմ գնահատում Կլոպի եւ Անչելոտիի շնորհավորանքները։ Ինձ հիացնում են այդ մասնագետները։ Կլոպը ինձ համար եղել է ներշնչանքի աղբյուր։ Նա ինձ ավելի լավ մարզիչ է դարձրել Դորտմունդի «Բորուսիայում» եւ «Լիվերպուլում» կատարած աշխատանքի եւ մրցակցության շնորհիվ։ Նա ստիպել է ինձ ավելի շատ մտածել հանդիպումների եւ մրցակիցների մասին։ Շատ շնորհակալ եմ նրանց եւ գնահատում եմ նրանց խոսքը»,– Գվարդիոլայի խոսքը մեջբերում է Manchester Evening News–ը։

Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Սիթին» ժամանակից շուտ նվաճեց տիտղոսը, երբ երկրորդ տեղում ընթացող «Մանչեսթեր Յունայթեդը» 36–րդ տուրի խաղում 1։2 հաշվով պարտվեց «Լեսթեր Սիթիին» եւ զրկվեց առաջին տեղ բարձրանալու հնարավորությունից։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։