Իմոբիլեն՝ «Լացիոյի» բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու

20:19   13 մայիսի, 2021

Իտալիայի առաջնության 36–րդ տուրի խաղում (1։0) «Պարմային» խփած գոլի շնորհիվ իտալացի հարձակվող Չիրո Իմոբիլեն դարձել է «Լացիոյի» բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն, հաղորդում է Opta–ն։ Նա խփել է 150 գոլ եւ գերազանցել է իտալացի Սիլվիո Պիոլային (149 գոլ)։ Երրորդ տեղում է իտալացի Ջուզեպե Սինյորին (127 գոլ)։

Իտալիայի ընթացիկ առաջնությունում Չիրո Իմոբիլեն մասնակցել է 33 հանդիպման, խփել 20 գոլ, կատարել 7 գոլային փոխանցում։ Չեմպիոնների լիգայի ընթացիկ մրցաշրջանում Իմոբիլնե 5 խաղում խփել է նույնքան գոլ, կատարել 1 գոլային փոխանցում։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։