Forbes. Աշխարհի ամենաբարձր վարձատրվող մարզիկները

16:47   13 մայիսի, 2021

Forbes–ը կազմել է աշխարհի ամենաբարձր վարձատրվող մարզիկների ցուցակը, որը գլխավորում է UFC-ի 2 քաշային կարգերում նախկին չեմպիոն Քոնոր Մաքգրեգորը։ 32–ամյա իռլանդացի մարտիկի տարեկան եկամուտը կազմել է 180 միլիոն եվրո։ Նա առաջին անգամ է գլխավորում այդ ցուցակը։

Երկրորդ տեղում է կատալոնական «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին, որի տարեկան եկամուտը կազմել է 130 միլիոն եվրո։ Լավագույն եռյակը եզրափակում է Թուրինի «Յուվենտուսի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն՝ 120 միլիոն եվրո։

Տասնյակում են նաև Դակ Պրեսկոտը (ամերիկյան ֆուտբոլ, 107.5 միլիոն), Լեբրոն Ջեյմսը (բասկետբոլ, 96.5 միլիոն), Նեյմարը (ֆուտբոլ, 95 միլիոն), Ռոջեր Ֆեդերերը (թենիս, 90 միլիոն), Լյուիս Հեմիլթոնը (Ֆորմուլա–1, 82 միլիոն), Թոմ Բրեդին (ամերիկյան ֆուտբոլ, 76 միլիոն) և Քևին Դյուրանտը (բասկետբոլ, 75 միլիոն)։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։