ՖԻԲԱ-ն փոխել է Եվրոպայի առաջնության ձևաչափը

15:16   13 մայիսի, 2021

ՖԻԲԱ-Եվրոպայի Գործկոմի նիստում քննարկվել են մի շարք հարցեր՝ կապված Եվրոպայի պատանեկան և երիտասարդական առաջնությունների անցկացման հետ։ Համաճարակային իրավիճակով պայմանավորված` որոշում է կայացվել առաջնություններին մասնակցությունը դարձնել կամավոր սկզբունքով, հայտնում է ՀԲՖ մամուլի ծառայությունը։

Առաջնության ձևաչափը որոշակի փոփոխությունների է ենթարկվել։ Ըստ նոր ձևաչափի՝ յուրաքանչյուր դիվիզիոնում հավաքականները խաղալու են վեց թիմերից բաղկացած խմբերում։ Որոշում է կայացվել նաև Եվրոպայի առաջնությունն անվանափոխել FIBA Youth European Challengers 2021։

Կանանց պայքարում Հայաստանը կներկայացնեն մինչև 16 տարեկանների (C դիվիզիոն) և մինչև 20 տարեկանների (B դիվիզիոն) հավաքականները: Մինչեւ 16 տարեկանների С դիվիզիոնի հանդիպումները կկայանան 2021 թվականի հուլիսի 13-ից 18-ը, իսկ մինչև 20 տարեկանների B դիվիզիոնի խաղերը՝ օգոստոսի 9-ից 14-ը:

Մրցավայրը և մասնակից երկրների վերջնական ցանկը դեռ հստակեցված չէ։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։