Արթուր Դավթյանը կմասնակցի «Ուկրաինայի միջազգային գավաթին»

14:59   13 մայիսի, 2021

Սպորտային մարմնամարզության Հայաստանի թիմը կմասնակցի «Ուկրաինայի միջազգային գավաթ 2021» խորագրով միջազգային մրցաշարին, որը տեղի կունենա մայիսի 22–23–ը, հաղորդում է ֆեդերացիայի մամուլի ծառայությունը

Մեծահասակների թիմի կազմում հանդես կգան Եվրոպայի նորընծա չեմպիոն Արթուր Դավթյանը, Գագիկ Խաչիկյանը, Աննա Գրիգորյանը, իսկ երիտասարդների պայքարում հանդես կգա Քութաիսիի գավաթակիր Համլետ Մանուկյանը։

Հիշեցնենք, որ Արթուր Դավթյանը սպորտային մարմնամարզությունում Հայաստանի միակ ներկայացուցիչը կլինի Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում կայանալիք 32-րդ ամառային Օլիմպիական խաղերում: Նա օլիմպիական ուղեգիրը նվաճել է 2019 թվականի հոկտեմբերի 8-ին Շտուտգարտում անցկացված աշխարհի առաջնությունում։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։