Պաշտոնական. Ստամբուլը զրկվեց Չեմպիոնների լիգայի եզրափակիչից

14:45   13 մայիսի, 2021

Ֆուտբոլի եվրոպական Չեմպիոնների լիգայի եզրափակիչը Ստամբուլից տեղափոխվել Պորտուգալիայի Պորտու քաղաք, հաղորդում է ՈւԵՖԱ–ի մամուլի ծառայությունը։

Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» ու «Չելսիի» միջև հանդիպումը տեղի կունենա մայիսի 29–ին Պորտուի «Դրագաու» ստադիոնում, որը հյուրընկալում է 52200 հանդիսական։ Խաղը կսպասարկեն իսպանացի մրցավարներ՝ Անտոնիո Մատեու Լաոսի գլխավորությամբ։

ՈւԵՖԱ–ն Չեմպիոնների լիգայի եզրափակիչը Ստամբուլից տեղափոխելը հիմնավորել է Թուրքիայում կորոնավիրուսի անհանգստացնող տարածումով ու համավարակով պայմանավորված սահմանափակումների խստացումով։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։