«Մանչեսթեր Յունայթեդ» - «Լիվերպուլ». Բուքմեյքերների կարծիքը

13:50   13 մայիսի, 2021

Ֆուտբոլի Անգլիայի առաջնության 34-րդ տուրից հետաձգված խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» կընդունի «Լիվերպուլին»:

Բուքմեյքերական գրասենյակները լիվերպուլցիների հաղթանակը միջինը գնահատում են 2.37 գործակցով, մանչեսթերյան ակումբինը՝ 2.90, իսկ ոչ ոքին՝ 3.60:

Հանդիպումը տեղի կունենա մայիսի 13-ին Մանչեսթերի «Օլդ Տրաֆորդ» ստադիոնում և կսկսվի Երևանի ժամանակով 23:15-ին: «Մանչեսթեր Յունայթեդը» (35 խաղ) 70 միավորով երկրորդն է, իսկ «Լիվերպուլն» (34 խաղ) ունի 57 միավոր և զբաղեցնում է 6-րդ տեղը:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։