Սերխիո Ագուերոն դարձավ «Մանչեսթեր Սիթիի» ամենատիտղոսակիր ֆուտբոլիստը

18:50   12 մայիսի, 2021

Արգենտինացի Սերխիո Ագուերոն դարձավ «Մանչեսթեր Սիթիի» բոլոր ժամանակների ամենատիտղոսակիր ֆուտբոլիստը, հաղորդում է Opta-ն։

Կատալոնացի Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմը ժամանակից շուտ նվաճեց Անգլիայի չեմպիոնի տիտղոսը։ 32–ամյա հարձակվողը 15–րդ տիտղոսը նվաճեց եւ գերազանցեց մանչեսթերյան թիմի նախկին կիսապաշտպան, իսպանացի Դավիդ Սիլվային տիտղոսների քանակով։

Ագուերոն ամռանը կհեռանա «Մանչեսթեր Սիթիից», որի կազմում հանդես է գալիս 2011 թվականից։

Նա Անգլիայի հնգակի չեմպիոն, եռակի սուպերգավաթակիր, Անգլիական լիգայի 6–ակի գավաթակիր է, մեկ անգամ էլ նվաճել է Անգլիայի գավաթը։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։