Հարի Մագուայրը վնասվածք է ստացել

17:48   12 մայիսի, 2021

«Մանչեսթեր Յունայթեդի» եւ Անգլիայի հավաքականի պաշտպան Հարի Մագուայրը վնասվածք է ստացել եւ բաց կթողնի մի քանի շաբաթ։ Նրա մասնակցությունը Եվրոպայի լիգայի եզրափակիչ հանդիպմանը եւ հունիս–հուլիսին անցկացվելիք Եվրոպայի առաջնության եզրափակիչ մրցաշարին (Եվրո–2020) հարցականի տակ է, հաղորդում է Goal.com–ը։

«Լավ նորությունն այն է, որ Մագուայրը կոտրվածք չի ստացել «Աստոն Վիլայի» դեմ խաղում ստացած վնասվածքի հետեւանքով։ Հույս ունենք նրան տեսնել Եվրոպայի լիգայի եզրափակիչում»,– ասել է մանչեսթերյան ակումբի նորվեգացի գլխավոր մարզիչ Ուլե–Գունար Սուլշերը։

Եվրոպայի լիգայի «Վիլյառեալ» – «Մանչեսթեր Յունայթեդ» եզրափակիչը տեղի կունենա մայիսի 26–ին Լեհաստանի Գդանսկ քաղաքում։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։