Հայաստանի 7 բռնցքամարտիկ կմասնակցի օլիմպիական վարկանիշային մրցաշարին

21:49   11 մայիսի, 2021

Անցած տարվա մարտին կորոնավիրուսի համավարակի պատճառով անավարտ մնացած բռնցքամարտի օլիմպիական վարկանիշային մրցաշարը կշարունակվի հունիսի 4–ին Փարիզում։

Հայաստանի հավաքականը գլխավոր մարզիչ Ռաֆայել Մեհրաբյանի ղեկավարությամբ  ուսումնամարզական հավաք է անցկացնում Ծաղկաձորում՝ պատրաստվելով մրցաշարին, որին կմասնակցեն ուղեգիր նվաճած Կորյուն Սողոմոնյանը (52 կգ), Հովհաննես Բաչկովը (63 կգ), Արման Դարչինյանը (75 կգ), Գոռ Ներսիսյանը (81 կգ), Նարեկ Մանասյանը (91 կգ), Գուրգեն Հովհաննիսյանը (գերծանր քաշային), Անի Հովսեփյանը (69 կգ), հաղորդում է ՀԱՕԿ լրատվականը։

Կորյուն Սողոմոնյանը ուղեգիրը նվաճել էր՝ դուրս գալով քառորդ եզրափակիչ։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։