Ինյեստան երկարաձգել է պայմանագիրը «Վիսել Կոբեի» հետ (ֆոտո)

10:45   11 մայիսի, 2021

Իսպանիայի հավաքականի ու կատալոնական «Բարսելոնայի» լեգենդար կիսապաշտպան Անդրես Ինյեստան երկարաձգել է ճապոնական «Վիսել Կոբեի» հետ գործող պայմանագիրը, hաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

37-ամյա ֆուտբոլիստի նոր պայմանագիրը նախատեսված է մինչև 2023 թվականը:

Հիշեցնենք, որ Անդրես Ինյեստան «Բարսելոնայի» գլխավոր թիմում խաղացել է 2006-2018-ը, իսկ 2018 թվականի մայիսին տեղափոխվել էր ճապոնական ակումբ: Ճապոնիայի նախորդ առաջնությունում «Վիսել Կոբեն» գրավել է 14-րդ տեղը, իսկ իսպանացին դարձել է 4 գոլի ու 6 գոլային փոխանցման հեղինակ:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։