Քոնոր Մաքգրեգորը պատմել է, թե քանի մենամարտ է ծրագրում անցկացնել 2021-ին

10:33   11 մայիսի, 2021

UFC-ի 2 քաշային կարգերում նախկին չեմպիոն Քոնոր Մաքգրեգորը 2021 թվականին մտադիր է անցկացնել նվազագույնը 2 մենամարտ: Այդ մասին իռլանդացի մարտիկը հայտնել է սոցցանցերում՝ պատասխանելով երկրպագուների հարցերին:

Հիշեցնենք, որ այս օրերին 32-ամյա իռլանդացին պատրաստվում է ամերիկացի թեթև քաշային Դասթին Պորիեի հետ երրորդ մենամարտին, որը տեղի կունենա Լաս Վեգասում հուլիսի 10-ին կայանալիք UFC 264 մրցաշարում: Հունվարի 24-ին Աբու Դաբիի «Մարտական կղզում» անցկացված UFC 257 մրցաշարում Դասթին Պորիեն երկրորդ ռաունդում նոկաուտով հաղթել էր իռլանդացի մարտիկին: 

Մաքգրեգորը և Պորիեն հանդիպել էին նաև 2014-ի սեպտեմբերի 27-ին, երբ իռլանդացին հաղթել է տեխնիկական նոկաուտով:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։