Հենրիխ Մխիթարյանը՝ տուրի խորհրդանշական հավաքականում (ֆոտո)

12:47   10 մայիսի, 2021

Հայաստանի ազգային հավաքականի և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Whoscored-ի վարկածով ընդգրկվել է Իտալիայի առաջնության 35-րդ տուրի խորհրդանշական հավաքականում: 32-ամյա ֆուտբոլիստը ստացել է թիմում երկրորդ ամենաբարձր գնահատականը՝ արժանանալով 9.5 միավորի:

«Կրոտոնեի» դեմ հաղթական խաղում (5:0) Մխիթարյանը «Ռոմայի» մեկնարկային կազմում հանդես էր եկել առանց փոխարինման և դարձել գոլի ու 2 գոլային փոխանցման հեղինակ:

Իտալիայի ընթացիկ առաջնությունում հայ կիսապաշտպանը մասնակցել է 31 խաղի և դարձել 10 գոլի ու 11 գոլային փոխանցման հեղինակ: Նրանից բացի, A Սերիայում միայն «Ինտերի» բելգիացի հարձակվող Ռոմելու Լուկակուն է այս մրցաշրջանում 20 միավոր հավաքել «Գոլ+փոխանցում» հաշվարկով: Բելգիացին դարձել է 21 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։