ՊՍԺ-ն չհաղթեց «Ռենին» (տեսանյութ)

01:11   10 մայիսի, 2021

Ֆրանսիայի առաջնության 36-րդ տուրում չեմպիոն ՊՍԺ-ն հյուրընկալվեց «Ռենին»։ Գրանցվեց ոչ ոքի՝ 1։1։ Փարիզյան թիմի կազմում առաջին խաղակեսի ավելացված ժամանակում հաշիվը 11 մետրանոցից բացեց բրազիլացի հարձակվող Նեյմարը։

«Ռենին» պարտությունից փրկեց ֆրանսիացի հարձակվող Սերու Գիրասիի գոլը 70-րդ րոպեին։

ՊՍԺ-ն 76 միավորով երկրորդ տեղում է եւ 3 միավոր հետ է առաջատար «Լիլից»։ «Ռենը» 7-րդն է՝ 55 միավոր։

Ֆրանսիայի առաջնություն, 36-րդ տուր

«Ռեն» - ՊՍԺ՝ 1։1 (տեսանյութ)

Սերու Գիրասի, 70 - Նեյմար, 45+6, 11մ

Հեռացում՝ Պրեսնել Կիմպեմբե, 87



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։