«Չելսին» կամային հաղթանակ տարավ «Մանչեսթեր Սիթիի» նկատմամբ (տեսանյութ)

22:27   8 մայիսի, 2021

Ֆուտբոլի Անգլիայի Պրեմիեր լիգայի 35-րդ տուրի կենտրոնական խաղում «Մանչեսթեր Սիթին» ընդունեց Լոնդոնի «Չելսիին», որին հաղթելու դեպքում ժամանակից շուտ կապահովեր չեմպիոնի տիտղոսը, սակայն պարտություն կրեց 1:2 հաշվով:

Հանդիպման հաշիվը 44-րդ րոպեին բացեց «Մանչեսթեր Սիթիի» անգլիացի կիսապաշտպան Ռահիմ Ստերլինգը, իսկ առաջին խաղակեսի ավելացված ժամանակում դաշտի տերերի արգենտինացի հարձակվող Սերխիո Ագուերոն վրիպեց 11 մետրանոցից: Ընդմիջումից հետո «Չելսին» խփեց 2 գոլ և տարավ կամային հաղթանակ: Հյուրերի հաղթական գոլն ավելացված ժամանակում խփեց իսպանացի պաշտպան Մարկոս Ալոնսոն:

«Մանչեսթեր Սիթին» 80 միավորով է գլխավորում մրցաշարային աղյուսակը և 13 միավոր առաջ է երկրորդ տեղում գտնվող «Մանչեսթեր Յունայթեդից», որը 2 հանդիպում պակաս է անցկացրել: «Չելսին» շրջանցեց «Լեսթերին» և 64 միավորով բարձրացավ երրորդ տեղ:

Հիշեցնենք, որ մայիսի 29-ին «Չելսին» ու «Մանչեսթեր Սիթին» կհանդիպեն Չեմպիոնների լիգայի եզրափակիչում: Մանչեսթերյան ակումբն առաջին անգամ է նվաճել այդ մրցաշարի եզրափակիչի ուղեգիր:

Անգլիայի առաջնություն, 35-րդ տուր

«Մանչեսթեր Սիթի» - «Չելսի»՝ 1:2 (տեսանյութ)

Ռահիմ Ստերլինգ, 44 – Հակիմ Զիեշ, 63, Մարկոս Ալոնսո, 90+2

Չիրացված 11 մետրանոց՝ Սերխիո Ագուերո, 45+3 («Մանչեսթեր Սիթի»)



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։