Պաշտոնական. Նեյմարը երկարաձգեց ՊՍԺ-ի հետ պայմանագիրը (ֆոտո)

17:17   8 մայիսի, 2021

Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարը երկարաձգել է ֆրանսիական ՊՍԺ-ի հետ գործող պայմանագիրը, hաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

29-ամյա ֆուտբոլիստի նոր պայմանագիրը նախատեսված կլինի մինչև 2025 թվականի ամառ: Ոչ պաշտոնական տվյալներով, նրա տարեկան աշխատավարձը կկազմի 30 միլիոն եվրո:

Բրազիլացի հարձակվողի նախորդ պայմանագրի ժամկետը լրանում էր 2022 թվականի ամռանը:

Հիշեցնենք, որ Նեյմարը 2017 թվականի ամռանը կատալոնական «Բարսելոնայից» ՊՍԺ է տեղափոխվել ռեկորդային 222 միլիոն եվրոյի դիմաց: ՊՍԺ-ի կազմում նա բոլոր մրցաշարերում մասնակցել է 112 խաղի, դարձել 85 գոլի ու 51 գոլային փոխանցման հեղինակ:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։