NBA. «Լեյքերսը» դարձյալ պարտվեց, օրվա լավագույն դրվագները

13:25   8 մայիսի, 2021

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կանոնավոր առաջնության հերթական տուրում գործող չեմպիոն «Լոս Անջելես Լեյքերսն» առանց Լեբրոն Ջեյմսի հյուրընկալվելիս 101:106 հաշվով պարտվել է «Պորտլենդին»: Վերջին 10 խաղում «Լեյքերսը» կրել է 8-րդ պարտությունը:

Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող է ճանաչվել Դամյեն Լիլարդը, որը «Պորտլենդի» կազմում հավաքել է 38 միավոր: «Լեյքերսի» կազմում ամենաարդյունավետը 36 միավոր վաստակած Էնթոնի Դևիսն էր:

Խաղային օրվանից հետո NBA-ի պաշտոնական ալիքը ներկայացրել է լավագույն դրվագների տասնյակը:

NBA, կանոնավոր առաջնություն

«Պորտլենդ» – «Լեյքերս»՝ 106:101 (34:22, 25:33, 23:23, 24:23)

«Ֆիլադելֆիա» – «Նոր Օրլեան»՝ 109:107 (32:21, 38:33, 18:37, 21:16)

«Չիկագո» – «Բոստոն»՝ 121:99 (30:28, 30:18, 34:28, 27:25)

«Շառլոտ» – «Օռլանդո»՝ 122:112 (26:31, 34:31, 34:27, 28:23)

«Միլուոկի» – «Հյուսթոն»՝ 141:133 (34:34, 30:29, 43:29, 34:41)

«Մայամի» – «Մինեսոտա»՝ 121:112 (28:32, 31:22, 30:24, 32:34)

«Դալաս» – «Քլիվլենդ»՝ 110:90 (33:19, 29:18, 24:28, 24:25)

«Յուտա» – «Դենվեր»՝ 127:120 (40:41, 29:32, 29:26, 29:21)

«Սակրամենտո» – «Սան Անտոնիո»՝ 104:113 (21:25, 28:27, 32:26, 23:35)

«Ֆինիքս» – «Նյու Յորք»՝ 128:105 (30:33, 26:30, 34:25, 38:17)



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։