«Լեսթեր Սիթիի» անսպասելի պարտությունը՝ 2։4 (տեսանյութ)

00:51   8 մայիսի, 2021

Անգլիայի առաջնության 35-րդ տուրում «Լեսթեր Սիթին» տանը մրցեց «Նյուքասլի» հետ եւ անսպասելի պարտություն կրեց 2։4 հաշվով։

Հյուրերի կազմում դուբլի հեղինակ դարձավ անգլիացի հարձակվող Կալում Ուիլսոնը, աչքի ընկան նաեւ անգլիացի կիսապաշտպան Ջոզեֆ Ուիլսոնն ու ուելսցի պաշտպան Փոլ Դամեթը։

«Լեսթեր Սիթին» գոլերը խփեց վերջնամասում։ Անգլիացի կիսապաշտպան Մարկ Օլբրայթոնն ու նիգերիացի հարձակվող Կելեչի Իհեանաչոն գրավեցին «Նյուքասլի» դարպասը։

«Լեսթեր Սիթին» (35 խաղ) 63 միավորով երրորդն է եւ 4 միավոր հետ է երկրորդ տեղում ընթացող «Մանչեսթեր Յունայթեդից» (33 խաղ)։ Չորրորդ տեղում գտնվող «Չելսին» (34 խաղ) ունի 61 միավոր։ «Նյուքասլը» (35 խաղ) 13-րդն է՝ 39 միավոր։ Առաջատար «Մանչեսթեր Սիթին» (34 խաղ) վաստակել է 80 միավոր։

Անգլիայի առաջնություն, 35-րդ տուր

«Լեսթեր Սիթի» - «Նյուքասլ»՝ 2։4 (տեսանյութ)

Մարկ Օլբրայթոն, 80, Կելեչի Իհեանաչո, 87 - Ջոզեֆ Ուիլոք, 22, Փոլ Դամեթ, 34, Կալում Ուիլսոն, 64, 73



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։