Սոֆիա. Օլիմպիական ուղեգրերի համար պայքարը սկսում են հունահռոմեական ոճի ըմբիշները

10:15   8 մայիսի, 2021

Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում շարունակվող Տոկիո-2020 Օլիմպիական խաղերի համար ըմբշամարտի վերջին վարկանիշային մրցաշարում մայիսի 8-ին պայքարի մեջ կմտնեն հունահռոմեական ոճի ըմբիշները: Հայաստանի հավաքականի կազմում օլիմպիական ուղեգրերի համար կպայքարեն Արմեն Մելիքյանը (60 կգ), Կարեն Ասլանյանը (67 կգ), Արթուր Շահինյանը (87 կգ) և Դավիթ Օվասապյանը (130 կգ):

Արմեն Մելիքյանը պայքարը կսկսի որակավորման փուլից, որտեղ կմրցի մեքսիկացի Սամուել Միգուերասի հետ:

Կարեն Ասլանյանը կմեկնարկի 1/8 եզրափակիչից՝ մրցելով նորվեգացի Մորտեն Թորեսենի հետ:

Արթուր Շահինյանը որակավորման փուլում ուժերը կչափի մոլդովացի Գաբրրիել Լուպասկոյի հետ:

Դավիթ Օվասապյանը որակավորման փուլում կփորձի հաղթահարել ուկրաինացի Միկոլա Կուչմիի արգելքը:

Սոֆիայի մրցաշարում Օլիմպիական խաղերի ուղեգիր են նվաճում միայն եզրափակիչ դուրս եկած ըմբիշները:

Հիշեցնենք, որ ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմում Սոֆիայում հանդես էին եկել Արման Անդրեասյանը (74 կգ) և Հովհաննես Մխիթարյանը (86 կգ), որոնք հաջողության չէին հասել:

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմում Տոկիո-2020 Օլիմպիական խաղերի ուղեգիր ունեն Արսեն Հարությունյանը (57 կգ) և Վազգեն Թևանյանը (65 կգ), իսկ հունահռոմեականների թիմից՝ Կարապետ Չալյանը (77 կգ) և Արթուր Ալեքսանյանը (97 կգ):



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։