17:34 7 մայիսի, 2021Հայաստանի ազգային հավաքականի և իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Whoscored-ի վարկածով ընդգրկվել է Եվրոպայի լիգայի կիսաեզրափակիչի պատասխան խաղերի արդյունքում կազմված խորհրդանշական հավաքականում: 32-ամյա ֆուտբոլիստը ստացել է թիմում չորրորդ ամենաբարձր գնահատականը՝ արժանանալով 7.7 միավորի:
Մխիթարյանը «Ռոմայի» մեկնարկային կազմում առանց փոխարինման էր խաղացել իր նախկին ակումբ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ, իսկ իտալական թիմը կամային հաղթանակ էր տարել 3:2 հաշվով: Չնայած այդ հաղթանակին՝ «Ռոման» լքել էր պայքարը, քանի որ առաջին խաղում պարտվել էր 2:6 հաշվով:
Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում հանդես է եկել 18 ամիս (2016-2018-ը) և նվաճել 3 տիտղոս, այդ թվում՝ 2017-ին դառնալով Եվրոպայի լիգայի հաղթող:
Եվրոպայի լիգայի մյուս կիսաեզրափակիչում իսպանական «Վիլյառեալը» 2 խաղերի արդյունքում հաղթել էր Լոնդոնի «Արսենալին» (2:1, 0:0) և պատմության մեջ առաջին անգամ կխաղա եվրագավաթների եզրափակիչում:

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.