Լևոն Պաչաջյան. Դեռ վաղ է հրաժարվել ֆուտբոլից

17:10   7 մայիսի, 2021

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Լևոն Պաչաջյանը պատմել է, որ ունի կարիերան շարունակելու մտադրություն: Մոտ 2 ամիս առաջ 37-ամյա ֆուտբոլիստը հայտարարել էր շվեդական «Լինշոպինգ Սիթիից» հեռանալու մասին։

«Խորհրդակցելով բժիշկների հետ եկանք այն եզրակածության, որ դեռ վաղաժամ է ֆուտբոլից հրաժարվել: Բայց պետք է շատ լավ վերականգնողական աշխատանքներ տանել… Լրիվ վերականգնումից հետո վերջնական որոշում կկայացնեմ: Վիրահատություն էլ չի լինելու»,- ֆեյսբուքյան էջում գրել է Լևոն Պաչաջյանը:

Հիշեցնենք, որ 2013 թվականից Լևոն Պաչաջյանը խաղում է Շվեդիայում: Այս տարվա մարտին նա նշանակվել էր Եվրոպայում ՀՖՖ դեսպան:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։