Մխիթարյանը Մոուրինյոյի պատճառով չի մնա «Ռոմայում»

23:21   6 մայիսի, 2021

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մտադիր չէ երկարաձագել պայմանագիրը «Ռոմայի» հետ։

Պատճառը գլխավոր մարզիչի պաշտոնում պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի նշանակումն է, գրում է La Gazetta dello Sport-ի լրագրող Նիկոլո Սկիրան Թվիթերում։ Մխիթարյանն ամռանը կստանա ազատ գործակալի կարգավիճակ։

Մխիթարյանն ու Մոուրինյոն «Մանչեսթեր Յունայթեդում» ունեին լարված հարաբերություններ, ինչի պատճառով հայ ֆուտբոլիստը տեղափոխվեց Լոնդոնի «Արսենալ»։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։