Նեյմարը սպասում է «Բարսելոնայի» առաջարկին

18:14   6 մայիսի, 2021

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ–ի հարձակվող Նեյմարը դադարեցրել է նոր պայմանագրի վերաբերյալ բանակցությունները փարիզյան ակումբի հետ, հաղորդում է Mundo Deportivo–ն։

29–ամյա բրազիլացի ֆուտբոլիստը սպասում է առաջարկի «Բարսելոնայից»։ Նեյմարի որոշման վրա ազդեցություն է ունեցել Լիոնել Մեսիի դիրքորոշումը։ Սպասվում է, որ կատալոնական ակումբի արգենտինացի հարձակվողը կմնա հոլանդացի Ռոնալդ Կումանի գլխավորած թիմում։

Նեյմարը «Բարսելոնայում» հանդես է եկել 2013–2017 թվականներին։ Ընթացիկ մրցաշրջանում Նեյմարը ՊՍԺ–ի հետ մասնակցել է 27 հանդիպման, խփել 15 գոլ, կատարել 10 գոլային փոխանցում։ Նրա պայմանագիրը փարիզյան ակումբի հետ նախատեսված է մինչեւ 2022թ. հունիս։ Transfermarkt.com–ը Նեյմարի տրանսֆերտային արժեքը գնահատում է 110 միլիոն եվրո։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։