«Ալաշկերտը» հաղթեց «Փյունիկին» և դարձավ առաջատար

16:51   6 մայիսի, 2021

Ֆուտբոլի Հայաստանի առաջնության 22-րդ տուրում առաջատարների թվում գտնվող «Ալաշկերտը» սեփական խաղադաշտում նվազագույն հաշվով առավելության հասավ «Փյունիկի» նկատմամբ: Երևանի «Նաիրի» ստադիոնում տեղի ունեցած հանդիպման միակ գոլը 67-րդ րոպեին խփեց սերբ հարձակվող Բրանկո Միհայլովիչը:

Այս հաղթանակից հետո «Ալաշկերտը» (19 խաղ) շրջանցեց Երևանի «Արարատին» (19 խաղ, 35 միավոր) և 36 միավորով բարձրացավ առաջին տեղ: «Փյունիկը» (20 խաղ) 21 միավորով 8-րդն է:

Օրվա մյուս խաղում կմրցեն գործող չեմպիոն «Արարատ-Արմենիան» (18 խաղ, 32 միավոր) և փոխչեմպիոն «Նոան» (19 խաղ, 34 միավոր):

Հայաստանի առաջնություն, 22-րդ տուր

«Ալաշկերտ» - «Փյունիկ»՝ 1:0

Բրանկո Միհայլովիչ, 67

Ֆոտո՝ Vbet Հայաստանի Պրեմիեր լիգայի մամուլի ծառայություն



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։