Ազարի վարքը զայրացրել է «Ռեալի» ֆանատներին (ֆոտո)

14:40   6 մայիսի, 2021

Մադրիդի «Ռեալի» բելգիացի կիսապաշտպան Էդեն Ազարն ակումբի երկրպագուների զայրույթն է առաջացրել Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի պատասխան խաղում իր նախկին ակումբ Լոնդոնի «Չելսիից» կրած նվազագույն հաշվով պարտությունից ու մրցաշարից դուրս մնալուց հետո:

Հանդիպման վերջում Ազարը բարձր տրամադրությամբ ու ծիծաղելով հաղորդակցվել է նախկին թիմակիցների հետ, ինչը դուր չի եկել «Ռեալի» ֆանատներին: Նրանք սոցցանցերում ակումբի ղեկավարությանը կոչ են արել վաճառել բելգիացուն, որն այդ խաղում փոխարինման էր դուրս եկել 89-րդ րոպեին:

Հիշեցնենք, որ Ազարը 2019-ի ամռանը «Չելսիից» «Ռեալ» է տեղափոխվել 115 միլիոն եվրոյի դիմաց:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։