Սոֆիա. Անդրեասյանը և Մխիթարյանը հաղթանակով մեկնարկեցին օլիմպիական վարկանիշային մրցաշարում

14:04   6 մայիսի, 2021

Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում մեկնարկել է Տոկիո-2020 Օլիմպիական խաղերի համար ըմբշամարտի վերջին վարկանիշային մրցաշարը, որին ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը ներկայացել է 2 մարզիկով:

74 կգ քաշային Արման Անդրեասյանը մեկնարկել է որակավորման փուլից, որտեղ 11:6 հաշվով հաղթել է ավստրիացի Սիմոն Մարչլին: 1/8 եզրափակիչում հայ ըմբիշի մրցակիցը կլինի հույն Գեորգիոս Կունգիոումցիդիսը:

86 կգ քաշային Հովհաննես Մխիթարյանը որակավորման փուլում 7:2 հաշվով հաղթել է կանադացի Ալեքսանդր Մուրին, իսկ 1/8 եզրափակիչում կմրցի Պուերտո Ռիկոն ներկայացնող Ադրիան Ռամոսի հետ:

Սոֆիայի մրցաշարում Օլիմպիական խաղերի ուղեգիր են նվաճում միայն եզրափակիչ դուրս եկած ըմբիշները:

Հիշեցնենք, որ վերջերս Արման Անդրեասյանը մասնակցել էր Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում անցկացված ըմբշամարտի Եվրոպայի առաջնությանը և բրոնզե մեդալ նվաճել 70 կգ քաշային կարգում:

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմում Սոֆիայում օլիմպիական ուղեգրերի համար կպայքարեն Արմեն Մելիքյանը (60 կգ), Կարեն Ասլանյանը (67 կգ), Արթուր Շահինյանը (87 կգ) և Դավիթ Օվասապյանը (130 կգ):

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմում Տոկիո-2020 Օլիմպիական խաղերի ուղեգիր ունեն Արսեն Հարությունյանը (57 կգ) և Վազգեն Թևանյանը (65 կգ), իսկ հունահռոմեականների թիմից՝ Կարապետ Չալյանը (77 կգ) և Արթուր Ալեքսանյանը (97 կգ):



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։