ՉԼ․ «Չելսին» դուրս թողեց «Ռեալին» եւ եզրափակիչում կմրցի «Մանչեսթեր Սիթիի» հետ (ֆոտո, վիդեո)

00:52   6 մայիսի, 2021

Լոնդոնի «Չելսին» դուրս եկավ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ։ Գերմանացի Թոմաս Տուխելի գլխավորած թիմը Իսպանիայի չեմպիոն Մադրիդի «Ռեալի» հետ կիսաեզրափակիչի պատասխան խաղում առավելության հասավ 2։0 հաշվով։

28-րդ րոպեին «Չելսիի» կազմում աչքի ընկավ գերմանացի հարձակվող Տիմո Վերները, որն ավարտեց ֆրանսիացի կիսապաշտպան Նգոլո Կանտեի եւ գերմանացի կիսապաշտպան Կայ Հավերցի անցկացրած գրոհը։

Երկրորդ խաղակեսում ֆրանսիացի Զինեդին Զիդանի գլխավորած թիմը չկարողացավ գոլ խփել, իսկ դաշտի տերերը ստեղծեցին ավելի շատ վտանգավոր պահեր եւ 85-րդ րոպեին կրկնապատկեցին առավելությունը։ Գոլի հեղինակ դարձավ անգլիացի կիսապաշտպան Մեյսոն Մաունթը, որին գոլային փոխանցում կատարեց ամերիկացի կիսապաշտպան Կրիստիան Պուլիշիչը։ Արդյունավետ գրոհի սկիզբը դարձյալ դրել էր Նգոլո Կանտեն։

Մադրիդում տեղի ունեցած առաջին խաղում գրանցվել էր ոչ ոքի՝ 1։1։

«Չելսին» երրորդ անգամ դուրս եկավ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ։ Նախորդ անգամ անգլիական ակումբը եզրափակիչում խաղացել է 2012-ին՝ հաղթելով Մյունխենի «Բավարիային»։

Հիշեցնենք, որ եզրափակիչի ուղեգիրն առաջինը նվաճել էր Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջատար «Մանչեսթեր Սիթին», որը պայքարից դուրս էր թողել Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ին։

Եզրափակիչը տեղի կունենա մայիսի 29-ին Ստամբուլում։

Չեմպիոնների լիգա, կիսաեզրափակիչ, պատասխան խաղ

«Չելսի» - «Ռեալ»՝ 2։0 (տեսանյութ), (առաջին խաղ՝ 1։1)

Տիմո Վերներ, 28, Մեյսոն Մաունթ, 85


1-0 [33'] #CHERMA pic.twitter.com/RCvguD1oIY

— Chelsea FC (@ChelseaFC) May 5, 2021



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։