Եվրոպայի լիգա. Օրվա խաղերի անոնս

09:10   6 մայիսի, 2021

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայում մայիսի 6-ին կանցկացվեն կիսաեզրափակիչի պատասխան հանդիպումները։

Իտալական «Ռոման» կընդունի Հենրիխ Մխիթարյանի նախկին ակումբ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդին», իսկ Լոնդոնի «Արսենալը» տնային հանդիպում կանցկացնի իսպանական «Վիլյառեալի» հետ:

2 հանդիպումներն էլ կմեկնարկեն Երևանի ժամանակով 23։00-ին։

Հիշեցնենք, որ կիսաեզրափակիչի առաջին խաղում «Ռոման» պարտվել է 2:6 հաշվով, իսկ «Վիլյառեալը» տնային հաղթանակ է տարել 2:1 հաշվով:

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում խաղացել է 18 ամիս (2016-2018-ը) և նվաճել 3 տիտղոս, այդ թվում՝ 2017-ին դառնալով Եվրոպայի լիգայի հաղթող:

Եվրոպայի լիգա, կիսաեզրափակիչ, պատասխան հանդիպումներ

«Ռոմա»  (Իտալիա) - «Մանչեսթեր Յունայթեդ» (Անգլիա)` 23։00 (Երևանի ժամանակ) (առաջին հանդիպում՝ 2:6)

«Արսենալ» (Անգլիա) - «Վիլյառեալ» (Իսպանիա)՝ 23։00 (առաջին հանդիպում՝ 1:2)



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։