Դանի Ալվեսը Մեսիին հիշեցրել է իր խորհուրդը

18:14   5 մայիսի, 2021

Բրազիլիայի հավաքականի ու «Բարսելոնան» նախկին պաշտպան Դանի Ալվեսը կարծիք է հայտնել, որ արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին պետք է չհեռանա կատալոնական ակումբից:

«Մեսիին մի քանի անգամ ասել եմ, որ նա ծնվել է «Բարսելոնայի» խաղացող դառնալու համար, իսկ այդ ակումբը ստեղծված է նրա համար: Լիոնելն ինձ խորհուրդ է տվել նախկինում, հիմա նույնը կանեմ ես: Մի օր նա ինձ խորհուրդ տվեց մնալ «Բարսելոնայում», քանի որ աշխարհում չկա ավելի լավ տեղ: Նա հարցերց, թե որտե՞ղ կարող եմ զգալ ավելի երջանիկ: Այդպես ես մնացի ակումբում:

Հիմա Մեսիին հիշեցնում եմ այդ խոսակցության մասին: Նա դեռ չի պատասխանել ինձ, սակայն, երբ հեռանում ես «Բարսելոնայից», նոր հասկանում ես, թե որքան լավ ակումբ է դա: «Բարսելոնայից» հեռացած բոլոր ֆուտբոլիստները զղջում են դրա համար»,- բրազիլական «Սան Պաուլուի» 37-ամյա ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է The Guardian-ը:

Հիշեցնենք, որ նախորդ ամռանը 33-ամյա Մեսին ցանկանում էր հեռանալ «Բարսելոնայից», սակայն ակումբը բաց չթողեց նրան: Արգենտինացու գործող պայմանագիրը նախատեվսած է մինչև այս մրցաշրջանի ավարտը:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։