Եվրոպայի լիգա. Կիսաեզրափակչի պատասխան հանդիպումների մրցավարները

09:44   5 մայիսի, 2021

ՈւԵՖԱ-ն ներկայացրել է ֆուտբոլի Եվրոպայի լիգայի կիսաեզրափակչի պատասխան հանդիպումների մրցավարներին:

Իտալական «Ռոմայի» ու անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» միջև Հռոմի «Օլիմպիկո» ստադիոնում կայանալիք հանդիպման գլխավոր մրցավար է նշանակվել գերմանացի Ֆելիքս Բրիխը, որի օգնականները կլինեն Մարկ Բորշչը և Ստեֆան Լուպը:

Լոնդոնում կայանալիք «Արսենալ» (Անգլիա) - «Վիլյառեալ» (Իսպանիա) խաղը կսպասարկի սլովենացի Սլավկո Վինչիչը, որին եզրերում կօգնեն Տամաժ Կլանցնիկը և Անդրաժ Կովաչիչը:

Մայիսի 6-ին կայանալիք 2 խաղերն էլ կմեկնարկեն Երևանի ժամանակով 23:00-ին:

Հիշեցնենք, որ կիսաեզրափակիչի առաջին խաղում «Ռոման» պարտվել է 2:6 հաշվով, իսկ «Վիլյառեալը» տնային հաղթանակ է տարել 2:1 հաշվով:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։