Գոռ Երիցյան․ Ստիպված եղա հրաժարվել առաջիկա մենամարտիցս (ֆոտո)

20:27   4 մայիսի, 2021

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի WBO վարկածով աշխարհի երիտասարդական չեմպիոն Գոռ Երիցյանը վիրահատվել է եւ բաց կթողնի մայիսի 22-ին նախատեսված գոտու համար մենամարտը։

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույգում հայտնեց պրոֆեսիոնալ բռնցքամարտիկը։

Հայաստանի հավաքականի նախկին անդամը վիրահատվել է մայիսի 4-ին։ Մարզումներին կվերադառնա մեկ ամիս անց։

«Երկար ժամանակ աջ արմունկի վնասվածք ունեի, բայց շատ չէր անհանգստացնում։ Մայիսի 22-ին Եկատերինբուրգում մեծ գոտու համար մենամարտ նշանակվեց ամերիկյան DAZN ընկերության կողմից, որտեղ վիճարկելու էի WBC Silver World Champion գոտին։ Մենամարտը նշանակվեց, սկսեցի նախապատրաստական փուլը, վնասվածքս գլուխ բարձրացրեց։ Բուժզննում անցա, բժիշկները բացասական գնահատեցին վիճակը եւ շտապ վիրահատության անհրաժեշտություն առաջացավ։ Ստիպված եղա հրաժարվել առաջիկա մենամարտիցս։ Վիրահատությունը նորմալ է անցել։ Վերականգնողական փուլը կտեւի մեկ ամիս»,-ասաց բռնցքամարտիկը։

26-ամյա Գոռ Երիցյանը պրոֆեսիոնալ բռնցքամարտում հանդես է գալիս 2017 թվականից եւ արդեն անցկացրել է 14 մենամարտ՝ առանց պարտության: Ներկայացնում է մոսկովյան Punch Boxing պրոմոուտերական ընկերությունը: Նախորդ մենամարտն անցկացրել է 2020 թվականի դեկտեմբերի 3-ին Լոս Անջելեսում տեղի ունեցած բռնցքամարտի շոուի ընթացքում՝ Punch Boxing Promotion-ի կազմակերպած մենամարտում, որտեղ ժամանակից շուտ՝ 6-րդ ռաունդում , նոկաուտի է ենթարկել 31-ամյա մեքսիկացի Մահորնի Մոնտեսին (36-5)։

Լուսինե Շահբազյան



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։