«Ժիլինան» եզրափակիչում է, Բիչախչյանը՝ գոլի հեղինակ

19:20   4 մայիսի, 2021

«Ժիլինան» դուրս եկավ ֆուտբոլի Սլովակիայի գավաթի խաղարկության եզրափակիչ։

Կիսաեզրափակիչի պատասխան խաղում «Ժիլինան» տանը մրցեց «Կոշիցեի» հետ եւ հաղթանակ տարավ 4։1 հաշվով։

«Ժիլինայի» եւ Հայաստանի հավաքականի 21-ամյա կիսապաշտպան Վահան Բիչախչյանը դարձավ գոլի հեղինակ՝ 12-րդ րոպեին արդյունավետ իրացնելով 11 մետրանոցը։ Հայ ֆուտբոլիստը մեկնարկային կազմում էր եւ փոխարինվեց 68-րդ րոպեին։

Առաջին խաղում «Ժիլինան» առավելության էր հասել 4։2 հաշվով։

Եզրափակիչի երկրորդ ուղեգրի համար մայիսի 5-ին պատասխան խաղում կպայքարեն Բրատիսլավայի «Սլովանն» ու «Բանսկա Բիստրիցան»։ Առաջին խաղում 3։0 հաշվով հաղթել է «Սլովանը»։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։