Պաշտոնական․ Ժոզե Մոուրինյոն կգլխավորի «Ռոման»

17:20   4 մայիսի, 2021

«Ռոման» հայտարարեց պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի հետ համաձայնության հասնելու մասին։

Լոնդոնի «Տոտենհեմից» հեռացված պորտուգալացի մասնագետը ամռանը հռոմեական թիմի գլխավոր մարզիչի պաշտոնում կփոխարինի պորտուգալացի Պաուլու Ֆոնսեկային, որի հետ պայմանագիրը չերկարաձգելու մասին իտալական ակումբը հայտարարել էր մի քանի ժամ առաջ։

Ֆոնսեկայի պայմանագրի ժամկետը լրանում է հունիսի 30-ին: 48-ամյա Ֆոնսեկան 2019 թվականի հունիսի 1-ից է գլխավորում «Ռոման», որն Իտալիայի առաջնության 34-րդ տուրից հետո 55 միավորով 7-րդ տեղում է և զրկվել է մրցաշրջանը լավագույն քառյակում ավարտելու հնարավորությունից։ Եվրոպայի լիգայի կիսաեզրափակիչի առաջին խաղում մայրաքաղաքյին թիմը 2:6 հաշվով պարտվել է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդին»:

«Ռոման» բոլոր մրցաշարերում չի հաղթել 6 խաղ անընդմեջ՝ կրելով 4 պարտություն:

58-ամյա Մոուրինյոն ապրիլի 19-ին էր հեռացվել «Տոտենհեմից»: Մարզիչը 2019-ի նոյեմբերից էր գլխավորում անգլիական ակումբը, որը նրա գլխավորությամբ բոլոր մրցաշարերում անցկացրել է 86 հանդիպում, տարել 44 հաղթանակ, կրել 23 պարտություն ու գրանցել 19 ոչ ոքի:

Մոուրինյոն բրիտանական talkSPORT ռադիոկայանի համար հունիսին կմեկնաբանի Եվրո-2020-ի հանդիպումները:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.