Calcio Mercato Estero-ն իտալացիներին ծանոթացրել է Հենրիխ Մխիթարյանի հետ

15:40   28 սեպտեմբերի, 2012

2014թ. աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի Հայաստան - Իտալիա հանդիպմանն ընդառաջ իտալական Calcio Mercato Estero պորտալն ընթերցողներին է ներկայացրել Հայաստանի հավաքականի առաջատար Հենրիխ Մխիթարյանին:

«Զրո դիմախաղ եւ բազմաթիվ գոլեր` մեծագույնը դառնալու համար» վերնագրով հոդվածում ներկայացվել է Հայաստանի թիմի եւ Դոնեցկի «Շախտյորի» 23-ամյա կիսապաշտպանի անցած ուղին:

Հիշեցնենք, որ Հայաստան – Իտալիա հանդիպումը տեղի կունենա հոկտեմբեր 12-ին Երեւանում:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։