Եվրոպայի լիգայի եզրափակիչին ներկա կլինի 9500 հանդիսական

13:08   4 մայիսի, 2021

ՈւԵՖԱ-ն հայտարարել է ֆուտբոլի Եվրոպայի լիգայի եզրափակիչի տոմսերի վաճառքի մեկնարկի մասին: Հանդիպումը տեղի կունենա մայիսի 26-ին Լեհաստանի Գդանսկ քաղաքում:

Լեհաստանի իշխանություններն ՈւԵՖԱ-ին հայտնել են, որ ստադիոնը կարող է հյուրընկալել 25 տոկոսի չափով երկրպագուների (9500 հանդիսական): Եզրափակիչի 2 մասնակիցները կստանան 2000-ական տոմս, ևս 2000 տոմս ՈւԵՖԱ-ի կայքում կվաճառվի այլ երկրպագուների համար: Մնացած տոմսերն ամրագրված են տեղի կազմկոմիտեի, ՈւԵՖԱ-ի ու ազգային ասացիոցիայի, գործընկերների ու հեռարձակողների համար, hաղորդում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը:

Հիշեցնենք, որ Եվրոպայի լիգայի կիսաեզրափակիչի առաջին խաղերում իտալական «Ռոման» հյուրընկալվելիս 2:6 հաշվով պարտվել էր անգլիական «Մանչեսթեր Յունայթեդին», իսկ իսպանական «Վիլյառեալը» 2:1 հաշվով տնային հաղթանակ է տարել Լոնդոնի «Արսենալի» նկատմամբ: Պատասխան հանդիպումները տեղի կունենան մայիսի 6-ին:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։