13:38 3 մայիսի, 2021Հայաստանի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Միշել Տեր-Զաքարյանը հայտարարել է, որ հեռանում է ֆրանսիական «Մոնպելյեի» գլխավոր մարզիչի պաշտոնից: 58-ամյա մասնագետը 2017 թվականից է գլխավորում «Մոնպելյեն», որը Ֆրանսիայի առաջնության 35-րդ տուրից հետո 47 միավորով 8-րդ տեղում է:
«22 տարի միասին, դա մեծ ուղևորություն է: Լավ ժամանակներ եմ անցկացրել այս ակումբում: Մենք լավ աշխատանք կատարեցինք, բայց ամեն բան մոտենում է ավարտին: Դա մարզիչի կյանքն է:
Այն, որ ես հեռանում եմ, չի նշանակում, որ խաղացողները հանձնվում են: Եթե իմ հեռանալուց հետո թիմը նվաճի եվրագավաթների ուղեգիր, կլինեմ երջանիկ: Նախօրեին խաղացողներին հայտնեցի հեռանալուս մասին, ինչից հետո նրանք չէին խոսում ինձ հետ»,- Միշել Տեր-Զաքարյանի խոսքը մեջբերում է France Football-ը:
Հիշեցնենք, որ Միշել Տեր-Զաքարյանի պայմանագրի ժամկետը լրանում է ամռանը: Ֆուտբոլային կարիերայի ընթացքում նա «Մոնպելյեում» խաղացել է 1988-1998-ը, իսկ Հայաստանի ազգային հավաքականում հանդես է եկել 1996-1997-ը: Տեր-Զաքարյանը մարզչական կարիերան 1998-ին սկսել է հենց «Մոնպելյեում»՝ 8 տարի աշխատելով երկրորդ և երրորդ թիմերում: Մարզչական կարիերայի ընթացքում նա գլխավորել է նաև ֆրանսիական «Նանտը», «Կլերմոնը» և «Ռեյմսը»:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.