NBA. «Լեյքերսը» պարտվեց, Լեբրոն Ջեյմսը դարձյալ վնասվածք ստացավ

11:10   3 մայիսի, 2021

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կանոնավոր առաջնության հերթական տուրում գործող չեմպիոն «Լոս Անջելես Լեյքերսը» տանը 114:121 պարտվել է «Տորոնտոյին»:

Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող է ճանաչվել Պասկալ Սիակամը, որը «Տորոնտոյի» կազմում հավաքել է 39 միավոր:

1.5 ամսվա բացակայությունից հետո նախորդ խաղում խաղահրապարակ վերադարձած Լեբրոն Ջեյմսը «Լեյքերսի» կազմում հավաքել է 19 միավոր: Երրորդ քառորդում 36-ամյա ամերիկացին դարձյալ վնասվածք է ստացել և չի կարողացել շարունակել հանդիպումը:

Խաղային օրվանից հետո NBA-ի պաշտոնական ալիքը ներկայացրել է լավագույն դրվագների տասնյակը:

NBA, կանոնավոր առաջնություն

«Լեյքերս» – «Տորոնտո»՝ 114:121 (38:32, 21:40, 25:27, 30:22)

«Միլուոկի» – «Բրուքլին»՝ 117:114 (28:37, 34:22, 28:31, 27:24)

«Բոստոն» – «Պորտլենդ»՝ 119:129 (32:34, 39:37, 27:32, 21:26)

«Շառլոտ» – «Մայամի»՝ 111:121 (32:35, 26:30, 22:35, 31:21)

«Դալաս» – «Սակրամենտո»՝ 99:111 (26:36, 28:25, 18:26, 27:24)

«Հյուսթոն» – «Նյու Յորք»՝ 97:122 (24:34, 20:25, 27:34, 26:29)

«Սան Անտոնիո» – «Ֆիլադելֆիա»՝ 111:113 (լրացուցիչ ժամանակում) (27:37, 25:24, 27:28, 28:18, 4:6)

«Օկլահոմա» – «Ֆինիքս»՝ 120:123 (33:27, 24:37, 28:34, 35:25)



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։