«Ռոմայի» անհաջողությունները շարունակվում են (տեսանյութ)

00:39   3 մայիսի, 2021

Ֆուտբոլի Իտալիայի առաջնության 34-րդ տուրում Հռոմի «Ռոման» հյուրընկալվելիս 0:2 հաշվով պարտվեց «Սամպդորիային» և զրկվեց մրցաշրջանը լավագույն քառյակում ավարտելու հնարավորությունից: Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Պաուլու Ֆոնսեկայի գլխավորած թիմի մեկնարկային կազմում հանդես եկավ առանց փոխարինման:

«Սամպդորիան» հանդիպման հաշիվը բացեց առաջին խաղակեսի վերջնամասում՝ օգտվելով «Ռոմայի» պաշտպանության սխալից: 45-րդ րոպեին աչքի ընկավ պորտուգալացի կիսապաշտպան Ադրիեն Սիլվան:

66-րդ րոպեին դաշտի տերերը կրկնապատկեցին առավելությունը: Հաշիվը 2:0 դարձրեց չեխ կիսապաշտպան Յակուբ Յանկտոն:

72-րդ րոպեին «Ռոման» ստացավ 11 մետրանոց հարվածի իրավունք, սակայն բոսնիացի հարձակվող Էդին Ջեկոն չկարողացավ անվրեպ իրացնել այն:

«Ռոման» բոլոր մրցաշարերում չհաղթեց 6-րդ խաղում անընդմեջ՝ կրելով չորրորդ պարտությունը: Մայրաքաղաքային թիմը 55 միավորով 7-րդ տեղում է, իսկ «Սամպդորիան» 45 միավոր 9-րդն է:

Իտալիայի առաջնություն, 34-րդ տուր

«Սամպդորիա» - «Ռոմա»՝ 2:0 (տեսանյութ)

Ադրիեն Սիլվա, 45, Յակուբ Յանկտո, 66

Չիրացված 11 մետրանոց՝ Էդին Ջեկո, 72 («Ռոմա»)



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։