«Զենիթը» 6 գոլ խփեց «Լոկոմոտիվին» և դարձավ Ռուսաստանի չեմպիոն

22:02   2 մայիսի, 2021

Ֆուտբոլի Ռուսաստանի առաջնության 28-րդ տուրում Սանկտ Պետերբուրգի «Զենիթը» սեփական դաշտում 6:1 հաշվով ուժեղ գտնվեց Մոսկվայի «Լոկոմոտիվից» և ժամանակից շուտ նվաճեց չեմպիոնի տիտղոսը: Պետերբուրգցիներից հեթ-տրիկի հեղինակ դարձավ իրանցի հարձակվող Սերդար Ազմունը, ռուս Արտյոմ Ձյուբան խփեց 2 գոլ, իսկ բրազիլացի կիսապաշտպան Մալկոմն աչքի ընկավ մեկ անգամ:

Առաջնության ավարտից 2 տուր առաջ Սերգեյ Սեմակի գլխավորած թիմը հավաքեց 61 միավոր և 9 միավոր առաջ անցավ երկրորդ տեղում գտնվող «Լոկոմոտիվից»:

«Զենիթը» 7-րդ անգամ դարձավ Ռուսաստանի չեմպիոն (2007, 2010, 2011/12, 2014/15, 2018/19, 2019/20, 2020/21): Սերգեյ Սեմակն առաջին մարզիչն է, որը «Զենիթին» 3 անգամ հասցրեց չեմպիոնության: 

Ռուսաստանի առաջնություն, 28-րդ տուր

«Զենիթ» - «Լոկոմոտիվ»՝ 6:1

Արտյոմ Ձյուբա, 19, 51, Սերդար Ազմուն, 39, 45+3, 46, Մալկոմ, 67 – Ֆրանսիս Կամանո, 56



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.