Նեյմարի գոլը սկիզբ դրեց ՊՍԺ-ի հաղթանակին (տեսանյութ)

20:52   1 մայիսի, 2021

Ֆուտբոլի Ֆրանսիայի առաջնության 35-րդ տուրում ՊՍԺ-ն Փարիզում 2:1 հաշվով պարտության մատնեց «Լանսին»: Փարիզցիներից աչքի ընկան բրազիլացի հարձակվող Նեյմարը և նրա հայրենակից, թիմի ավագ Մարկինյոսը:

Այս հաղթանակից հետո ՊՍԺ-ն շրջանցեց մեկ հանդիպում պակաս անցկացրած «Լիլին» և 75 միավորով բարձրացավ առաջին տեղ: «Լանսը» 56 միավորով 5-րդն է:

Ֆրանսիայի առաջնություն, 35-րդ տուր

ՊՍԺ - «Լանս»՝ 2:1 (տեսանյութ)

Նեյմար, 33, Մարկինյոս, 59 – Իգնատիուս Գանագո, 61



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։