Հայաստանի գավաթ․ «Արարատը» դուրս թողեց «Արարատ-Արմենիային» և եզրափակիչում է

16:52   1 մայիսի, 2021

Ֆուտբոլի Հայաստանի գավաթի խաղարկության հաղթողի կոչումը կվիճարկեն Երևանի «Արարատը» և «Ալաշկերտը»:

Երկրորդ կիսաեզրափակիչի պատասխան խաղում Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիան» 2:1 հաշվով տնային հաղթանակ տարավ Երևանի «Արարատի» նկատմամբ, սակայն դա բավականաչափ չէր եզրափակիչ դուրս գալու համար: Առաջին խաղում «Արարատը» հաղթել էր 2:0 հաշվով։

Ավանի Ֆուտբոլի ակադեմիայում տեղի ունեցած պատասխան խաղում «Արարատ-Արմենիայից» աչքի ընկան ֆրանսիացի կիսապաշտպան Յոան Գուֆրանը և Դավիթ Տերտերյանը, իսկ հյուրերից՝ սերբ հարձակվող Ուրոշ Նենդովիչը:

13 տարի անց «Արարատը» դարձյալ կխաղա Հայաստանի գավաթի եզրափակիչում:

Հիշեցնենք, որ մյուս կիսաեզրափակիչում «Ալաշկերտը» 2 խաղերի (1:1, 3:1) արդյունքում ուժեղ էր գտնվել Հայաստանի գործող գավաթակիր Երևանի «Նոայից»:

Հայաստանի գավաթի եզրափակիչը տեղի կունենա մայիսի 15-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում։

Հայաստանի գավաթ, կիսաեզրափակիչ, պատասխան հանդիպում

«Արարատ-Արմենիա» - «Արարատ»՝ 2:1 (առաջին հանդիպում՝ 0։2)

Յոան Գուֆրան, 23, Դավիթ Տերտերյան, 78 - Ուրոշ Նենդովիչ, 71

Ֆոտո՝ ՀՖՖ



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։