«Սևանը» տարավ 8-րդ անընդմեջ հաղթանակը, ԲԿՄԱ-ն ևս հաղթեց

18:10   30 ապրիլի, 2021

Ֆուտբոլի Հայաստանի Առաջին խմբի առաջնության 25-րդ տուրում «Սևանը» հյուրընկավելիս 2։1 հաշվով հաղթեց «Արարատ»-2-ին և դարձյալ գլխավորեց մրցաշարային աղյուսակը։ Հյուրերից աչքի ընկան Հովհաննես Պողոսյանը և Էդվինաս Կլոնիունասը, իսկ «Արարատ»-2-ից՝ Սարգիս Դավեյանը։ 30-րդ րոպեին դաշտի տերերից կարմիր քարտ ստացավ Գևորգ Մխիթարյանը, իսկ 72-րդ րոպեին խաղադաշտից հեռացվեց «Սևանի» խաղացող Ախմեդ Ջինդոյանը։

«Սևանը» տարավ 8-րդ անընդմեջ հաղթանակը 21 խաղից հետո 50 միավորով առաջին տեղում է։ Երկրորդ տեղում գտնվող «Վեստ Արմենիան» 21 խաղից հետո ունի 47 միավոր։

Լավագույն եռյակը եզրափակող ԲԿՄԱ-ն Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում նվազագույն հաշվով հաղթեց «Նորավանքին» և 20 խաղից հետո ունի 46 միավոր: Հյուրերի հաղթական գոլն առաջին խաղակեսում խփեց Արամ Խամոյանը։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։