17:17 30 ապրիլի, 2021Շախմատի միջազգային ֆեդերացիան (ՖԻԴԵ) հրապարակել է շախմատիստների թարմացված դասակարգման աղյուսակը։ Լևոն Արոնյանը շարունակում է զբաղեցնել 5-րդ տեղը։ Հայ գրոսմայստերի գործակիցը 2781 է։
ՖԻԴԵ-ի դասակարգման ափոփոխ առաջատարն է աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագուս Կարլսենը, որին հաջորդում են ամերիկացի Ֆաբիանո Կարուանան ու չինացի Դին Լիրենը։ Հավակնորդների մրցաշարի հաղթողի կոչումը նվաճած ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչին չորրորդն է։ Լավագույն տասնյակում են նաև հոլանդացի Անիշ Գիրին, ռուս Ալեքսանդր Գրիշչուկը, ամերկացի Ուեսլի Սոն, ադրբեջանցիներ Շաքրիյար Մամեդյարովը և Թեյմուր Ռաջաբովը։
Հայաստանի ներկայացուցիչներից Գաբրիել Սարգսյանը 55-րդն է, իսկ Հրանտ Մելքումյանը՝ 94-րդը, Կարեն Գրիգորյանը՝ 100-րդը, իսկ Սերգեյ Մովսիսյանը՝ 104-րդը։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.