Հայաստանի գավաթ․ «Ալաշկերտը» հաղթեց «Նոային» և դուրս եկավ եզրափակիչ

16:51   30 ապրիլի, 2021

Երևանի «Նոան» չկարողացավ պաշտպանել ֆուտբոլի Հայաստանի գավաթակրի կոչումը։

Հայաստանի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի պատասխան խաղում «Նոան» 1։3 հաշվով պարտվեց «Ալաշկերտին» և լքեց պայքարը։ Առաջին խաղակեսից հետո հաշիվը 1։1 էր, ընդմիջումից հետո հյուրերին հաղթանակ բերեցին սերբ հարձակվող Ալեքսանդր Գլիշիչի և փոխարինման դուրս եկած Դավիդ Դավիդյանի գոլերը։

Առաջին խաղում գրանցվել էր 1։1 հաշիվը։

Հիշեցնենք, որ եզրափակիչի մյուս ուղեգիրը վիճարկում են Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիան» ու Երևանի «Արարատը»։ Առաջին խաղում «Արարատը» հաղթել է 2։0 հաշվով, իսկ պատասխան հանդիպումը տեղի կունենա մայիսի 1-ին։

Հայաստանի գավաթ, կիսաեզրափակիչ, պատասխան հանդիպում

«Նոա» - «Ալաշկերտ»՝ 1։3 (առաջին հանդիպում՝ 1:1)

Ռայմոնդ Գյասի, 41 - Ռումյան Հովսեփյան, 3, Ալեքսանդր Գլիշիչ, 57, Դավիդ Դավիդյան, 90+6



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։